Մատենադարան. Գէորգ Տէր-Վարդանեանի խումբ

Մատենադարան. Գէորգ Տէր-Վարդանեանի խումբ is a Armenian group. It is a CLOSED group. Մատենադարան. Գէորգ Տէր-Վարդանեանի խումբ has 24 members. So it is a Tiny group. You can find this group by searching 336463466377269 on Google, Bing or Yahoo. We last updated on 2015-02-28 11:52:33.

Ժամանակին այս խումբն ստեղծեցի ինձ հետ աշխատող մարդկանց հետ եւ նոյն մարդկանց միջեւ աշխատանքային հարցերով հեշտ եւ արագ հաղորդակցուելու նպատակով։
Այս խմբի գոյութեան հիմնական իմաստը սա է։
Մեր բուն աշխատանքի թելադրանքով խմբի անունը դրել էի «Ձեռագրագէտք», բայց այստեղ ընդգրկածս որոշ մարդկանց պատկերացումը իմինից երբեմն տարբեր էր. առանձնապէս մէկը խումբ էր մուծում մեր գործի եւ մեզ հետ հեռաւոր կապ իսկ չունեցող մարդկանց։ Հարկադրուած եղայ նախ յստակեցնել մասնակիցների շրջանակը, յետոյ` փոխեցի անդամագրման սկզբունքը (միայն իմ համաձայնութեամբ), ապա խմբի անունը փոխեցի, որպէսզի ձեռագրագէտ համարուղ իրօք յարգարժան շատ մարդիկ չմտածեն, թէ իրենք անիրաւուած են։
Վերջերս աւելի յստակուեց, որ այս խումբը շատ յարմար է առաւելապէս միմեանց էլեկտրոնային գրականութեան հասցէներ հաղորդելու, այլեւ` նոյն տեսակի շատ գործածական գրականութիւն ընդհանուր օգտագործման դնելու համար։ Խումբը ես եմ ստեղծել, ուրեմն վերջին գործն առաւելապէս իմ անելիքն է. բայց ըստ իս` ժամանակ պահանջող այս աշխատանքը միակողմանի բան լինել չի կարող, ուրեմն` նոյնպիսի պարտաւորութիւն ունեն նաեւ խմբի բոլոր մնացեալ անդամները։
Եթէ ըստ այստեղ արձանագրուող ցուցումների պարզուի, որ խմբի անդամ այս կամ այն անհատի գործուն կամ կրաւորական ներկայութիւնը չի զգացւում, մասնակիցների շարքում նրա անունը պահելն անիմաստ կհամարուի։
Պատրաստ եմ քննարկելու այստեղ գրուած բոլոր մտքերը։
Առաջարկներ չստացայ, ուրեմն ամփոփեմ. «մէջ ուտող ղրաղ ման եկող»ներն այստեղ գործ չունեն։